Յանուկովիչը՝ ամուսնալուծության և սիրային նոր կապերի մասին


Յանուկովիչը՝ ամուսնալուծության և սիրային նոր կապերի մասին
Փետրվար 27 11:16 2017

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույց է տվել Der Spiegel գերմանական պարբերականին, որի ժամանակ անդրադարձել է նաև իր ամուսնալուծությանը: Յանուկովիչը հայտարարել է, որ բաժանվել է իր կնոջից՝ Լյուդմիլայից, որի հետ ապրել է 45 տարի:

Յանուկովիչը նշել է, որ այժմ ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ, որի հետ փախել է Ուկրաինայից: Նա նաև մանրամասներ է պատմել իր փախուստի վերաբերյալ:

«Շուրջ 100 զինված մարդիկ պետք է կտրեին իմ ավտոշարասյան ճանապարհը և գնդակահարեին բոլորին»,-ասել է Յանուկովիչը՝ հավելելով, որ վտանգավոր իրավիճակից հաջողվեց խուսափել, քանի որ իր մարդկանց նախօրոք զգուշացրել էին նախապատրաստված դավադրության մասին: