«Օսկար»-ի հաղորդավարն ուղիղ եթերի ժամանակ հաղորդագրություններ է գրել Թրամփին (տեսանյութ)


«Օսկար»-ի հաղորդավարն ուղիղ եթերի ժամանակ հաղորդագրություններ է գրել Թրամփին (տեսանյութ)
Փետրվար 27 11:15 2017

Լոս Անջելեսում ավարտվել է տարվա ամենակարևոր կինոմրցանակաբաշխությունը՝«Օսկար-2017»-ը, որը վարել է ամերիկացի հայտնի հումորիստ Ջիմի Քիմելը:

Ինչպես նշում է abcnews.go.com-ը, Քիմելը կատակով ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղուց որևէ գրառում չի արել Twitter-ում: Հաղորդավարը որոշել է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել ու առաջինը թվիթ անել:

Քիմելը հենց բեմից գրառում է արել՝ նշելով, որ անհանգստանում է նախագահի համար, քանի որ «Օսկար»-ն արդեն 2 ժամից ավելի շարունակվում է, սակայն Թրամփը դեռևս չի արձագանքել:

Որոշ ժամանակ անց հաղորդավարը Թրամփին 2-րդ հաղորդագրությունն է ուղարկել՝ նշելով, որ դերասանուհի Մերիլ Սթրիփն իրեն բարևում է:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը չի արձագանքել Քիմելի հաղորդագրություններին: