Վախճանվել է բրիտանական խորհրդարանի ամենատարեց անդամը


Վախճանվել է բրիտանական խորհրդարանի ամենատարեց անդամը
Փետրվար 27 10:52 2017

86 տարեկանում վախճանվել է բրիտանական խորհրդի ամենատարեց անդամը՝ սըր Ջերալդ Կաուֆմանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

2015 թվականին Կաուֆմանը Համայնքների պալատի ամենատարեց պատգամավորն էր դարձել: Նա Հյուսիս-Արեւմտյան Անգլիայից Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամ է եղել 1970 թվականից:

Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը ցավակցություն է հայտնել Կաուֆմանի հարազատներին:



loading...