Խոշոր վթար Երեւանում. բախվել են 42-ամյա կին վարորդի KIA-ն եւ թիվ 99 երթուղու «ԳԱԶել»-ը. կա 5 վիրավոր (ֆոտո)



Խոշոր վթար Երեւանում. բախվել են 42-ամյա կին վարորդի KIA-ն եւ թիվ 99 երթուղու «ԳԱԶել»-ը. կա 5 վիրավոր (ֆոտո)
Փետրվար 27 10:06 2017

Երեւանում, փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ, բախվել են թիվ 99 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2300 Տ համարանիշի (վարորդ 42-ամյա Սարգիս Բ.) եւ KIA մակնիշի 11 UO 868 համարանիշի (վարորդ 40-ամյա Ժաննա Ե.) ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 5 հոգի տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։



loading...