Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը նվազել է. հարցում


Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը նվազել է. հարցում
Փետրվար 26 23:05 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը 5 օրում նվազել է 6 տոկոսով՝ հասնելով 48 տոկոսի։ Այս մասին են վկայում NBC հեռուստաալիքի և Wall Street Journal պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն անցկացվել է փետրվարի 18-22-ը չափահաս ամերիկացիների շրջանում։

Համաձայն ստացված տվյալների՝ պատասխանողների 44 տոկոսը հավանություն է տվել Թրամփի քաղաքականությանը։

Ամերիկացի նոր առաջնորդին աջակցում է հանրապետականների 85, անկախ քաղաքացիների 34 և դեմոկրատների 9 տոկոսը։