Տորոնտոյում խոշոր ավտովթար է տեղի ունեցել` 40 մեքենայի մասնակցությամբ


Տորոնտոյում խոշոր ավտովթար է տեղի ունեցել` 40 մեքենայի մասնակցությամբ
Փետրվար 26 22:08 2017

Կանադայի Տորոնտո քաղաքի (Օնտարիո նահանգ) մայրուղիներից մեկում խոշոր ավտովթար է տեղի ունեցել`40 ավտոմեքենաների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է CBC News հեռուստաալիքը, Օնտարիոյի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Ռոջերսի հաղորդած տվյալներով` ավտոճանապարհային պատահարի հետևանքով 7 մարդ է տուժել, որոնց հոսպիտալացրել են: Նրանց մոտ հիմնականում կոտրվածքներ են: Նշվում է, որ նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Պատահարի հատվածում երթևեկությունն արդեն վերականգնվել է: Ներկա պահին ոստիկանությունը պարզում է խոշոր ավտովթարի պատճառները: