Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Կատար


Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Կատար
Փետրվար 26 20:44 2017

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի պաշտոնական այցով ժամանել է Կատար։ Այդ առիթով Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է տեղակայվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ադրբեջանի նախագահին դիմավորել են Կատարի էկոնոմիկայի և առևտրի նախարար շեյխ Ահմեդ բին Ջասիմ բին Մուհամմադ Ալ Թանին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձիք։



loading...