Այսօր Չշտապելու համաշխարհային օրն է


Այսօր Չշտապելու համաշխարհային օրն է
Փետրվար 26 20:21 2017

Փետրվարի 26-ին նշվում է Չշտապելու կամ Դանդաղկոտության օրը: Նման տոն սահմանելու գաղափարի հեղինակը իտալացիներն են։ Հենց նրանք են 2007-ին առաջին անգամ նշել այս օրը՝ կյանքի յուրաքանչյուր պահն առանց շտապելու վայելելու համար։ Արագության և առաջընթացի մեր դարաշրջանում շատերը մոռանում են առօրյա հաճելի մանրուքների, սիրելի զբաղմունքների և ընդհանրապես կյանքի որակի մասին։

«Դանդաղ ապրելու արվեստ» իտալական ասոցիացիան մշակել է շտապողականությունից հրաժարվելու 14 պատվիրան, որոնց հետևելն իսկապես օգտակար կլինի։ Օրինակ՝ խորհուրդ է տրվում առավոտյան մի քանի րոպե շուտ արթնանալ՝ նախաճաշը վայելելու կամ խցանման մեջ նյարդերը չքայքայելու համար։



loading...