Մոնիկա Բելուչին սկանդալի հերոսուհի է դարձել՝ սերբերենով տղամարդկանց «անասուն» անվանելով


Մոնիկա Բելուչին սկանդալի հերոսուհի է դարձել՝ սերբերենով տղամարդկանց «անասուն» անվանելով
Փետրվար 26 20:09 2017

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, ով մասնակցում է Բելգրադում անցկացվող 45-րդ FEST կինոփառատոնին, զարմացրել է լրագրողներին սերբերեն արտասանված՝ «Տղամարդիկ անասուն են» արտահայտությամբ։ Այդ խոսքերը հնչել են ի պատասխան ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ այդ լեզվով ինչ-որ բան ասելու խնդրանքին։ Այս մասին հայտնում է Blic թերթը։

Շփոթված լրագրողներին հանգստացրել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ով ծիծաղով բացատրել է, որ դերասանուհին պարզապես արտասանել է իր խոսքը «Ծիր Կաթին» ֆիլմից։ Տեսարաններից մեկում նա իր սիրելիին, որի դերով հանդես է գալիս Կուստուրիցան, ասում է. «Տղամարդիկ անասուններ են»։ Վերջինս նրան պատասխանում է. «Այո՛, բայց ոչ բոլորը»։

Դրամատիկ ֆիլմը պատմում է սիրո պատմություն բոսնիական պատերազմի ժամանակաշրջանից։