ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տալ զոհվածների դիերի տարհանումը


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տալ զոհվածների դիերի տարհանումը
Փետրվար 26 19:14 2017

Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, նաեւ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձան փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Որոշ մարմիններ մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ:

Համանախագահները կոչ են անում կողմերին՝ շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և ապահովել զոհվածների մարմինների տարհանումը, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ

Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ: