Ամերիկացի դերասան Դին Քեյնը Հայաստան է այցելել և լուսանկար հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից


Ամերիկացի դերասան Դին Քեյնը Հայաստան է այցելել և լուսանկար հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից
Փետրվար 26 19:07 2017

Ամերիկացի դերասան Դին Քեյնը, ով հայտնի է «Սուպերմենի նոր արկածները» ամերիկյան հեռուստասերիալում գլխավոր հերոսի կերպարով, Հայաստանում է:

Վերջինս իր թվիթերյան էջում լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Առաջին լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Այս լուսանկարից հավանաբար կդժվարանաք գլխի ընկնել, թե որտեղ եմ: Շատ կարևոր հուշահամալիրում եմ»:

Երկրորդ լուսանկարին կից նա գրել է. «Նրանց համար, ով գուշակեց, ես Հայաստանում եմ, Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրում»:

Ինչպես նշվում է դերասանի էջում, նա նոր նախագիծ է սկսել, որի շրջանակներում պետք է լուսանկարից գուշակել, թե որտեղ է վերջինս գտնվում: