Արարատյան դաշտում բացառիկ երեւույթ է նկատվում. Գագիկ Սուրենյան


Արարատյան դաշտում բացառիկ երեւույթ է նկատվում. Գագիկ Սուրենյան
Փետրվար 26 18:58 2017

Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջեւանում եւ Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երեւանի բարձրադիր գոտում մինչեւ +5: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երեւույթ, որը ըստ մեր դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:

Տաք օդային հոսանքների եւ երկրի մակերեւույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում»,- նշել է նա:



loading...