Թուրքի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստանի պաշտպանության նախարար


Թուրքի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստանի պաշտպանության նախարար
Փետրվար 26 18:37 2017

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը թուրքերի մասին ասել է, որ «նրանց ոտքը չի դրվի հունական կղզիներ», իսկ Թուրքիան պատասխան կստանա նոր սադրանքների դեպքում: Sky հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ նա մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե թուրքերը «ցանկանային բարձրանալ Իմիայի գագաթ, կանեին դա»:

«Չի լինի այդպես, որ նրանց ոտքը դիպչի հունական կղզիներին: Մենք դրան կխանգարենք: Եթե նրանք մտնեն, ապա կտեսնենք, թե ինչպես կփախչեն այնտեղից»:

Նրա խոսքով` Հունաստանի ներկայիս կառավարքւթյունը զգալլիորեն տարբերվում է 1996-ի կառավարությունից, եւ նրանք չեն նահանջի:

Հունաստանը չի պատասխանում բանավոր մարտակոչերին, սակայն կառավարությունը չի նահանջի ազգային ինքնիշխանության հարցերում, հայտարարել է Կամենոսը: