Տուլացի Օթելլոն խանդից այրել է կնոջն ու նրա չորս ծանոթներին


Տուլացի Օթելլոն խանդից այրել է կնոջն ու նրա չորս ծանոթներին
Փետրվար 26 18:26 2017

Տուլայի երկրամասի մարզի բնակիչն այրել է տունը, որտեղ վերջինիս կինն իր չորս ծանոթների հետ հարբելիս է եղել: Նրանցից մեկին հաջողվել է ողջ մնալ: Այս մասին հաղորդում է Lenta-ն` վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային բաժնին:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, փետրվարի 25-ին, Բոգորոդիցկ քաղաքում: Հինգ տեղի բնակիչներ, այդ թվում` 30-ամյա տան տերը, երկու ծանոթ տղամարդիկ` 32 եւ 36 տարեկան եւ երկու կանայք` 33 ու 39 տարեկան, ոգելից խմիչքներ են խմել: «Մոտ 03:00-ին կասկածյալը մոտեցել է տանը, ով խանդի պատճառով` կապված իր կնոջ եւ տան տիրոջ միջեւ հարաբերությունների հետ, այրել է ճեմուղին»,-հստակեցրել են գերատեսչությունում:

Սեփականատերը` այրվածքներ ստանալով, փողոց է դուրս եկել: Մյուս չորսը գազի թունավորումից մահացել են տեղում:

Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել: