Ղրղզստանում ընդդիմությունը պատգամավորի ձերբակալությունից հետո խորհրդարանի նիստ է նախաձեռնում


Ղրղզստանում ընդդիմությունը պատգամավորի ձերբակալությունից հետո խորհրդարանի նիստ է նախաձեռնում
Փետրվար 26 18:28 2017

Ղրղզստանում ընդդիմությունը նախաձեռնում է երկրի խորհրդարանի արտահերթ նիստ` «Աթա Մեքեն» կուսակցության խմբավորման առաջնորդ Օմուրբեկ Տեկեբաեւի ձերբակալությունից հետո: Այս մասին RIA Novosti-ին հայտարարել է վերոնշյալ կուսակցության պատգամավոր Ալմամբեթ Շիկմամատովը:

«Մենք արտահերթ նիստ ենք նախաձեռնում: Մեր խմբավորումն արդեն ընդունել որոշումը, ներկա պահին որոշումը քննարկում են մյուս խմբավորումները»,-ասել է նա:

Կիրակի օրը խորհրդարանական ընդդիմադիր խմբավորման առաջնորդը ձերբակալվել է Բիշքեքի օդանավակայանում: Նախօրեին երկրի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Տակաբաեւի եւ այլ անձանց նկատմամբ` «կոռուպցիա» եւ «ավազակություն» հոդվածներով` ռուս գործարար Լեոնիդ Մաեւսկու հայտարարության հիման վրա: Նա հայտարարել է Տակաբաեւին միլիոնավոր դոլարներ փոխանցելու մասին` ղրղզական բջջային օպերատորներին հասանելիություն ստանալու համար, երբ վերջինս Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալն էր: