Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին ամսում ԱՄՆ-ի արտաքին պարտքը նվազել է $12 մլրդ-ով


Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին ամսում ԱՄՆ-ի արտաքին պարտքը նվազել է $12 մլրդ-ով
Փետրվար 26 18:21 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարության առաջին ամսում ԱՄՆ-ի արտաքին պարտքը նվազել է շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլարով: Այս մասին նախագահը հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով:

Թրամփը նկատել է, որ ամերիկյան լրատվամիջոցները կողմնակալ վերաբերմունք են ցույց տվել այս հարցում և գրեթե չեն անդրադարձել այդ նորությանը:

«Լրատվամիջոցները չհայտնեցին այն մասին, որ իմ պաշտոնավարման առաջին ամսում ԱՄՆ-ի արտաքին պարտքը նվազել է 12 մլրդ դոլարով: Այն դեպքում, երբ Օբամայի պաշտոնավարման առաջին ամսում այն աճել էր 200 մլրդ-ով», - գրել է Թրամփը: