Ծեծ չի եղել, մենք բոլորս բարեկամ ենք, Բազմասերինը ո՞րն է. Փարպիի գյուղապետը հերքում է, որ Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները մարդ են ծեծել


Ծեծ չի եղել, մենք բոլորս բարեկամ ենք, Բազմասերինը ո՞րն է. Փարպիի գյուղապետը հերքում է, որ Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները մարդ են ծեծել
Փետրվար 26 18:18 2017

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ-ի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները նրա հայրենի Փարպի գյուղում ծեծի են ենթարկել բնակիչներից մեկին, ով ասել է, որ քվեարկելու է ՀՅԴ-ի օգտին.

«Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցներ Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությունը փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց, խորհրդարանում որևէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա»:

Այս առնչությամբ պարզաբանում ստանալու համար Tert.am-ը զրուցեց Փարպիի համայնքապետ Իշխան Առաքելյանի հետ, ով Բազմասեր Առաքելյանի ազգական է:

Ավելին http://www.tert.am/am/news/2017/02/26/Bazmaser-Arakelyan/2291078