Մոսկվայում տեղի է ունենում «Նեմցովի երթը»` անվտանգության խստացված միջոցառումներով


Մոսկվայում տեղի է ունենում «Նեմցովի երթը»` անվտանգության խստացված միջոցառումներով
Փետրվար 26 17:52 2017

Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները, որտեղ այսօր տեղի է ունենում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակի երթը, հաղորդում է Rosbalt-ը:

Ակցիայի մասնակիցները սկսել են հավաքվել Ստրաստնի բուլվարում: Այդտեղ տեղաշարժը փակված է, հերթապահում են ոստիկանական ավտոմեքենաները, ՕՄՕՆ-ի, Ռուս գվարդիայի եւ ոստիկանության աշխատակիցները: Մայթերին պատնեշներ են դրվել:

Ակցիայի մասնակիցները կրում են քաղաքական խմբավորումների դրոշները, ՌԴ դրոշները, Նեմցովի դիմանկարները:

Ընդդիմադիր Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին: