Ռուհանին կմասնակցի նախագահական ընտրություններին


Ռուհանին կմասնակցի նախագահական ընտրություններին
Փետրվար 26 16:28 2017

Իրանի փոխնախագահ Հուսեյն Ալի Ամիրին հաստատել է, որ երկրի ղեկավար Հասան Ռուհանին որոշում է ընդունել առաջադրվել մայիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

«Վերջին մի քանի շաբաթում պարոն Ռուհանին եզրակացրել է, որ կմասնակցի նախագահական ընտրություններին»,- ասել է Ամիրին:


Իրանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թ. մայիսի 19-ին: