Դավիթ Արշակյանը մասնակցել է Չիկագո Ֆայրի վստահ հաղթանակին


Դավիթ Արշակյանը մասնակցել է Չիկագո Ֆայրի վստահ հաղթանակին
Փետրվար 26 14:15 2017

Ամերիկյան «Չիկագո Ֆայր» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը, ստուգողական խաղում մրցել է «Տորոնտոյի» հետ և վստահ հաղթանակ տոնել:

Վերջինս 4 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, որին կանադական թիմի ֆուտբոլիստները պատասխանել են միայն մեկով:

Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» պահեստայինների թվում է սկսել խաղը և փոխարինման է մտել 75-րդ րոպեին:

MLS-ի նոր մեկնարկող առաջնությունում «Չիկագո Ֆայրն» իր առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 4-ին՝ հյուրընկալվելով «Կոլոմբոս Քրու» թիմի կողմից:



loading...