Ֆիլիպիններում բանտից թմրվաճառության համար կասկածվող 13 մարդ է փախել


Ֆիլիպիններում բանտից թմրվաճառության համար կասկածվող 13 մարդ է փախել
Փետրվար 26 14:00 2017

Ֆիլիպիններում բանտից փախել է 13 մարդ, որոնց թմրավաճառության համար մեղադրանքներ են սպառնում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով թմրանյութերի դեմ պայքարի հարցերով տեղի վարչությանը:

Դեպքը տեղի է ունեցել լույս կիրակի գիշերը Ֆիլիպինների Սան-Ֆեռնանդո քաղաքում՝ մայրաքաղաքից հյուսիս: «Նրանք սղոցել են մետաղական ճաղավանդակի ճաղերը»,- գործակալությանն ասել է վարչության ներկայացուցիչ Դերիք Առնդոլդ Քարեոնը: Նրա խոսքով՝ որոնողական գործողություն է իրականացվում: