Իրանի ռազմածովային ուժերը լայնածավալ զորավարժություններ են իրականացնում Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում


Իրանի ռազմածովային ուժերը լայնածավալ զորավարժություններ են իրականացնում Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում
Փետրվար 26 13:26 2017

Իրանի ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» կոդային անվանումով լայնածավալ մանևրեր են իրականացնում Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում՝ Իրանի տարածքային ջրերից մինչև Բաբ-էլ-Մանդեբի նեղուց: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Հաղորդվում է, որ սկսվել է զորավարժությունների հիմնական փուլը, որին մասնակցում են Իրանի ռազմածովային ուժերի վերջրյա և ստորջրյա նավերը, ծովային օդուժը, ներառյալ՝ ուղղաթիռներ, ինքնաթիռ-հետախույզներ և անօդաչու թռչող սարքեր, դեսանտային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ:


Մանևրերի ընթացքում, որոնք անց են կացվում 2 մլն քկմ տարածքում, կփորձարկվեն իրանական արտադրության նորագույն զենքեր և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռադարային համակարգեր:



loading...