Անջելինա Ջոլին կվերադառնա մեծ կինո


Անջելինա Ջոլին կվերադառնա մեծ կինո
Փետրվար 26 13:10 2017

Անջելինա Ջոլին կվերադառնա մեծ կինո. այս մասին հայտնում է segodnya.ua կայքը:

Նշվում է, որ հոլիվուդյան գերաստղը պատրաստվում է այս տարի ստանձնել Universal ստուդիայի կողմից ծրագրված երկու խոշոր նախագծերի շրջանակներում նկարահանվելիք «Եկատերինա Երկրորդն ու Պոտեմկինը» և Երկրորդ համաշխարհայինի դեպքերի մասին պատմող «Լրտեսն, ով սիրում էր» ֆիլմերի գլխավոր դերերը:

Խոսակցություններ են պտտվում նաև այն մասին, որ բացի այդ Ջոլին պատրաստում է հանդիսանալ իտալացի գրող Ալեսադրո Բարիկկոյի գրքերից մեկի էկրանավորման ռեժիսորը, ինչպես նաև նկարահանվել Disney-ի «Մալեֆիսենտա» ֆիլմի շարունակության մեջ: