Նանտում Լե Պենի հակառակորդների բողոքի ցույցի ընթացքում 13 ոստիկան է տուժել


Նանտում Լե Պենի հակառակորդների բողոքի ցույցի ընթացքում 13 ոստիկան է տուժել
Փետրվար 26 13:02 2017

Ֆրանսիական Նանտում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ , Ֆրանսիայի նախագայի թեկնածու Մարին Լե Պենի նախընտրական հանրահավաքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների հետևանքով առնվազն 13 իրավապահ է տուժել: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ոստիկանության տեղի բաժանմունքը:

«Նանտում «Ազգային ճակատի» դեմ ցույցի հետևանքը՝ 13 ոստիկան և ժանդարմ վնասվածքներ է ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր անկարգությունների 4 մասնակիցների ձերբակալության մասին:

Շաբաթօրյա ցույցերի հիմնական մասը, որոնց ավելի քան 3 000 մարդ է մասնակցել, խաղաղ է անցել: Սակայն ցույցի վերջին մոտ դրա որոշ մասնակիցներ սկսել են իրավապահների վրա նախ քարեր, հետո դյուրավառ նյութով շշեր նետել:

Նրանք նաև սկսել են բանկեր, խանութներ ավերել, տրանսպորտի կանգառների ապակե պատերը կոտրել: Անկարգությունների ճնշումը, որին մոտ 700 ոստիկան և ժանդարմ է ներգրավված եղել, ավելի քան 5 ժամ է տևել: