Թրամփի կողմնակիցները մարտի 4-ին հանրահավաքներ կանցկացնեն հաջակցություն նրա. ԶԼՄ-ներ


Թրամփի կողմնակիցները մարտի 4-ին հանրահավաքներ կանցկացնեն հաջակցություն նրա. ԶԼՄ-ներ
Փետրվար 26 12:10 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պատրաստվում են մարտի 4-ին ԱՄՆ մի շարք նահանգներում հանրահավաքներ անցկացնել՝ հաջակցություն նրա: Այս մասին հայտնում է Trumpville Report պորտալը:

«2017 թ. մարտի 4-ին՝ շաբաթ օրը, Թրամփի աջակցության երթ տեղի կունենա Վաշինգտոնում և Ռոլիում՝ Հյուսիսային Կարոլինայում: Սա համաժողովրդական միջոցառում է: Մինեսոտան, Ֆլորիդան, Միսսուրին, Տեխասը նահանգների թվում են, որոնք միանում են մեր երթին: Եկեք աջակցենք մեր նախագահին և վերջ տանք ատելությանը»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին առաջարկել է անցկացնել պատմության մեջ ամենամեծ ցույցը: