Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել


Գվատեմալայում հրաբուխ է ժայթքել
Փետրվար 26 11:17 2017

Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը՝ տեղեկացնում է Noticieros Televisa-ն:

Նշվում է, որ ժայթքումին հետևած մոխրաշերտը հոսել է քաղաքների և համայնքների ուղղությամբ 20 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս, արևելք, հյուսիս-արևմուտք և հյուսիս-արևելք:

Հրաբուխը մոխիր է նետել 5 հազար մետր բարձրությամբ: Հավանականություն կա, որ մոտակա մի քանի ժամվա ընթացքում մոխիրը կհասնի նաև մայրաքաղաք:

Ֆուեգոն Գվատեմալայում գործող երեք հրաբուխներից մեկն է: Այս տարվա ընթացքում սա նրա երկրորդ ժայթքումն է: