«50 երանգ ավելի մուգ» էրոտիկ դրաման շարունակություն կունենա


«50 երանգ ավելի մուգ» էրոտիկ դրաման շարունակություն կունենա
Փետրվար 26 11:07 2017

Վերջերս կայացավ «50 երանգ ավելի մուգ» էրոտիկ դրամայի պրեմիերան: Ֆիլմը դեռ մեծ էկրաններին է, բայց արդեն խոսվում է դրա շարունակության մասին:

Ինչպես նախորդ երկու ֆիլմերում, 3-րդ մասում ևս գլխավոր դերում կլինեն Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը: Ֆիլմում կտեսնենք նաև Ռիտա Օրային, որը կատարում է գլխավոր հերոսի՝ Քրիստիան Գրեյի քրոջ դերը: 3-րդ մասի սկզբում կցուցադրվի գլխավոր հերոսների ընտանեկան համատեղ խաղաղ կյանքը, որը խաթարվում է Ռիտա Օրայի հերոսուհու անհետացմամբ:

3-րդ մասը մեծ էկրանին կլինի 2018-ի փետրվարի 9-ին: