Գերմանիայում ավտոմեքենայի վարորդը միտումնավոր մխրճվել է մարդկանց խմբի մեջ


Գերմանիայում ավտոմեքենայի վարորդը միտումնավոր մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Փետրվար 26 11:00 2017

Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքում ավտոմեքենայի վարորդը հետիոտնի համար նախատեսված հատվածում վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց՝ տեղեկացնում է Focus-ը:

Պատահարի արդյունքում երեք մարդ տուժել է, նրանցից մեկի վիճակը ծանր է: Վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից. նրա ձեռքին դանակ է եղել:

Ոստիկանությունը զենք է կիրառել նրա կանգնեցնելու համար. ներկա պահին նա հիվանդանոցում է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



loading...