Նվեր Մնացականյանը «Կենտրոնում» փորձնական հաղորդում է նկարահանել. նա կանցնի աշխատանքի


Նվեր Մնացականյանը «Կենտրոնում» փորձնական հաղորդում է նկարահանել. նա կանցնի աշխատանքի
Հունվար 11 16:44 2017

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից վերջերս հեռացված Նվեր Մնացականյանը աշխատանքի կանցնի «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Հեռուստաընկերության ղեկավարության եւ Մնացականյանի միջեւ վերջնական պայմանավորվածությունը կայացած է: Այս մասին հայտնում են Armday.am-ի աղբյուրները: Մեզ հայտնի դարձավ, որ տոնական օրերից հետո Նվեր Մնացականյանը հեռուստաընկերությունում փորձնական հաղորդում է տեսանկարահանվել, որն ուղարկվել է «վերեւներին»:
Հավելենք, որ Պետրոս Ղազարյանը այլեւս Կենտրոն հեռուստաընկերություն չի վերադառնա: Նրա հարցազրույցը դերասան Սերգեյ Դանիելյանի հետ առաջացրել էր իշխանության դժգոհությունը, եւ այդ հարցազրուցից հետո Պետրոս Ղազարյանին հեռացրեցին աշխատանքից: Հասարակական քննարկումներից հետո Կենտրոն հեռուստաընկերությունը շարունակեց ցուցադրել Ղազարյանի հեղինակային հաղորդումը՝ «Ուրվագիծը», որը սակայն կրկնություն էր:

Փայլակ Ֆահրադյան



loading...