«Ֆրոնտ ան-Նուսրան» ստանձնել է Հոմսում պայթյունների պատասխանատվությունը


«Ֆրոնտ ան-Նուսրան» ստանձնել է Հոմսում պայթյունների պատասխանատվությունը
Փետրվար 26 10:38 2017

«Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» («Ֆրոնտ ան-Նուսրա») ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Սիրիայի Հոմս քաղաքում շաբաթ օրվա պայթյունների շարքի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Խմբավորման հաղորդագրության համաձայն՝ հարձակմանը «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամի» 5 գրոհային է մասնակցել:

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով՝ պայթյունների հետևանքով առնվազն 42 մարդ է զոհվել:

Հոմս նահանգի իշխանություններն ավելի վաղ հաստատել են պայթյունների մասին տեղեկությունները և հայտնել, որ պայթյունների զոհ է դարձել առնվազն 32 մարդ: