Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմը տարվա «Ամենավատ ֆիլմ» է ճանաչվել


Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմը տարվա «Ամենավատ ֆիլմ» է ճանաչվել
Փետրվար 26 10:25 2017

«Հիլարիի Ամերիկան. Դեմոկրատական կուսակցության գաղտնի պատմությունը» վավերագրական ֆիլմը տարվա ամենավատ ֆիլմ է ճանաչվել և ստացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը, գրում է gazeta.ru-ն:

Կազմակերպիչների կողմից վատագույն դերասանուհի է ճանաչվել այն նույն դերասանուհին, որ խաղացել է Հիլարիի դերը ֆիլմում (իսկական անունը՝ Բեքի Թըրներ):

Ուշագրավ է, որ ամենավատ դերասանը ևս ճանաչվել է նույն ֆիլմում խաղացած Դինեշ Դը Սոուզան (Dinesh D`Souza), ով ինքն իր դերն է խաղացել «Հիլարիի Ամերիկայում»:



loading...