NASA-ն ցուցադրել է լուսանկար՝ Մարսի «սիրտը»


NASA-ն ցուցադրել է լուսանկար՝ Մարսի «սիրտը»
Փետրվար 26 10:13 2017

NASA-ի աշխատակիցները Մարսի մակերևույթի լուսանկարն են հրապարակել,որ թույլ է տալիս տեսնել մոլորակի հիմնաժայռերը:

Լուսանկարի մեկնաբանության մեջ նշված է, որ Կարմիր մոլորակը հիմնականում ծածկված է մանրահատիկ ժայռերով, որոնց տակ թաքնված են հիմնաժայռերը: Լուսանկարում հիմնաժայռերի կարմրավուն շերտերը բացված են և միայն մասամբ են պատված մանրահատ ավազով:

HiRISE-ի պաշտոնական Twitter-ում գիտնականները նշել են, որ իրենց հաջողվել է լուսանկարել մոլորակի «խոսուն սիրտը»: