Սիրիական ընդդիմությունը պահանջել է Սիրիայի իշխանությունների հետ անմիջական բանակցություններ


Սիրիական ընդդիմությունը պահանջել է Սիրիայի իշխանությունների հետ անմիջական բանակցություններ
Փետրվար 26 10:07 2017

Սիրիայում ընդդիմադիր Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Սալեմ ալ Մուսլեթը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը պահանջել է Սիրիայի կառավարության պատվիրակության հետ անմիջական բանակցություններ միջազգային միջնորդի ներկայությամբ: Նպատակը կողմերի իրական մտադրությունների հաստատման ժամանակի նվազեցումն է՝ հայտնում է ria.ru-ն:

«Մենք պահանջել ենք անմիջական բանակցություններ միջազգային միջնորդի ներկայությամբ: Մենք դա պահանջել ենք «Ժնև-3»-ում՝ նախքան «Ժնև-4»-ը… Անմիջական բանակցությունները կկրճատեն ժամանակահատվածը և կդառանան կողմերի իրական մտադրությունների երաշխիքը»,- նշել է Ալ Մուսլեթը: