Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով. վարչապետ


Դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով. վարչապետ
Փետրվար 26 00:47 2017

Վերջին ամիսների սահմանային դիրքերի վերազինումը տալիս է իր տեսանելի արդյունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Այսօր ունենք ավելի պատրաստված զինվորներ և սպաներ, իսկ մեր դիրքերը բավարար չափով կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Բանակի մարտունակությունը բարձրացնող գործողությունները, անշուշտ, շարունակվելու են։ Պի՛նդ եղեք, տղե՛րք, ձեր սխրանքը պարտավորեցնող է», - նշել է վարչապետը։