Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հազվադեպ այցով ժամանել է Իրաք


Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հազվադեպ այցով ժամանել է Իրաք
Փետրվար 25 23:50 2017

Սաուդյան արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հազվադեպ այցով ժամանել է Բաղդադ: Այս մասին հայտնում է Press TV-ն` նշելով, որ սա սաուդացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է 2003-ին ԱՄՆ-ի Իրաք ներքուժումից ի վեր:

Սաուդյան պատվիրակությանը շաբաթ ընդունել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին: Վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն` երկու կողմը քննարկել են համագործակցության հնարավորությունը մի շարք ոլորտներում, ինչպես օրինակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սաուդացի նախարարը շնորհավորել է Իրաքին ԻՊ-ի դեմ գրանցած հաղթանակների կապակցությամբ և հայտնել Սաուդյան Արաբիայի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:

Ջուբեյրը հանդիպում է ունեցել նաև իրաքցի գործընկեր Իբրահիմ ալ-Ջաաֆարիի հետ:



loading...