Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում. Վ. Ոսկանյան


Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում. Վ. Ոսկանյան
Փետրվար 25 22:21 2017

«Ադրբեջանական գյուղերի բնակիչների փախուստը ՀՀ և Արցախի սահմանագծին ցանկացած սրացման դեպքում արդեն վաղուց քրոնիկ բնույթ է կրում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Գրառման մեջ նա նաև նշել է. «Մինչ, այսպես կոչված, Աղդամի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը ադրբեջանական բոլոր հնարավոր խողովակներով կոկորդ է պատռում, թե այդ տարածքի գյուղերի բնակիչները չեն լքել սեփական տները, ադրբեջանական սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն է սպրդում սահմանամերձ գյուղերի դատարկման մասին:

Մասնավորապես հենց նույն, այսպես կոչված, Աղդամի շրջանի Ղարաղաշլու գյուղի բնակիչը տեղեկացրել է, որ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով իրենք ստիպված են եղել լքել այս բնակավայրը»: