ԼՂՀ ՊԲ. Հայկական անօդաչու և կրակակետ ոչնչացնելու տեղեկատվությունը սուտ է


ԼՂՀ ՊԲ. Հայկական անօդաչու և կրակակետ ոչնչացնելու տեղեկատվությունը սուտ է
Փետրվար 25 19:47 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»», - նշել են նախարարությունից։