ՀՀԿ գրասենյակում Մասիսի միջադեպին չեն անդրադարձել, կազմակերպչական հարցեր են քննարկվել. Վ. Բաղդասարյան


ՀՀԿ գրասենյակում Մասիսի միջադեպին չեն անդրադարձել, կազմակերպչական հարցեր են քննարկվել. Վ. Բաղդասարյան
Փետրվար 25 19:27 2017

Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀԿ գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել տարածքային թեկնածուների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Հանդիպումից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մասիսում ՀՀԿ-ական երկու թեկնածուների միջև գրանցված միջադեպին առանձին անդրադարձ չի եղել:

««Հանրապետական» կուսակցության գրասենյակում այսօր կազմակերպչական հարցեր են քննարկվել, Մասիսում ՀՀԿ-ական երկու թեկնածուների միջև գրանցված միջադեպին առանձին անդրադարձ չի եղել: Առանձին անդրադարձ չի եղել, ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն և պետք է կանխարգելվեն: Այսինքն, թիմը պետք է լինի հաշտ, համերաշխ և թիմը ոչ միայն պետք է պատասխանատվություն կրի իր համար, այլև նպաստի, որպեսզի այնպիսի ընտրություններ լինեն, որոնք ընկալելի կլինեն և՛ մեր հանրության, և՛ միջազգային հանրության համար», - ասել է Վահրամ Բաղդասարյանը։

 



loading...