Սահմանը հիմա լրիվ մեր «կանտրոլի» տակ է, ամեն ինչ նորմալ է. Սարոյան


Սահմանը հիմա լրիվ մեր «կանտրոլի» տակ է, ամեն ինչ նորմալ է. Սարոյան
Փետրվար 25 19:20 2017

«Սահմանը հիմա լրիվ մեր «կանտրոլի» տակ է, ամեն ինչ նորմալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառալով սահմանային լարվածությանը:

«Մեր զորքերը «չոտկի» տիրապետում են իրավիճակին, ինչպես միշտ թշնամին զոհեր է տվել, հիմա էլ խնդրում են, որ իրենց դիակները տանեն»,-ասել է Սարոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ սահմանին ակտիվությունը պայմանավորված է Արցախում սահմանադրական հանրաքվեի անցկացման հետ, Սարոյանն արձագանքել է. «Ուրեմն... թուրք են էլի, թուրքը մնում է, թուրք: Մենք միշտ պատրաստ ենք,Աստված չանի տենց բան լինի, ընտրությունները կթողնենք, կեթանք մեր գործով զբաղվելու»: