Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Հայաստանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Հայաստանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Փետրվար 25 16:28 2017

Հակառակորդն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանի գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրակոցները կարճ ժամանակ անց դադարել են:

Կրակոցների հետևանքով երկու կով է սատկել, դիրքերը չեն տուժել:

«Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում»,-նշել է նա:

Հիշեցնենք,որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) եւ արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: