Ղարաբաղյան խնդրում վերջին խոսքը Ստեփանակերտինը պետք է լինի. Օհանյան


Ղարաբաղյան խնդրում վերջին խոսքը Ստեփանակերտինը պետք է լինի. Օհանյան
Փետրվար 25 19:08 2017

Ղարաբաղյան հիմնախնդրում վերջին խոսքը Ստեփանակերտինը պետք է լինի: Այս մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համագումարում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրել և ապրելու են միմյանց հարևանությամբ:

«Բայց հարկավոր է մի քանի հարց լուծել. պահպանել անվտանգության հավասարակշռությունը, խրախուսել ժողովրդական դիվանագիտությունը՝ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար: Չպետք է հաղթողներ և պարտվողներ կամ միակողմանի զիջումներ լինեն»,- ասել է նա:

Ըստ Օհանյանի՝ անկասկած, կարևր դեր են խաղում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը. «Բայց վերջին խոսքը պետք է Ստեփանակերտինը լինի: Խնդրի լուծման հիմքում պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման 25-ամյա իրականությունը լինի»: