Հայաստանում հարկավոր է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը. Օհանյան


Հայաստանում հարկավոր է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը. Օհանյան
Փետրվար 25 18:55 2017

Հայաստանում հարկավոր է ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը: Այս մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համագումարի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա՝ պայմանագրային զինծառայողների միջին աշխատավարձը պետք է հասնի 240 հազար դրամի:

«Սպայական միջին աշխատավարձը պետք է հասնի 480 հազար դրամի: Դա բյուջեին շուրջ 50 մլրդ դրամ կարժենա: Դրա շնորհիվ մենք կբարձրացնենք զինվորական ծառայության գրավչության մակարդակը եւ կբարելավենք մեր հրամանատարական կազմի սոցիակալան կարգավիճակը»,- ասել է Սեյրան Օհանյանը:



loading...