«Միայնակ գայլը» շարունակում է հացադուլը. ՔԿՎ


«Միայնակ գայլը» շարունակում է հացադուլը. ՔԿՎ
Փետրվար 25 18:53 2017

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը շարունակում է փետրվարի 16-ից սկսած հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

«Միայնակ գայլը» բժիշկների հսկողության տակ է, առողջական խնդիրներ չունի: Նա հացադուլ է հայտարարել` ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի և եղբոր` Արարատ Խանդոյանի:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):