ԴԱՀԿ պետը Գեղարքունիքում քննարկել է երեխայի համար ալիմենտի բռնագանձման հարցը


ԴԱՀԿ պետը Գեղարքունիքում քննարկել է երեխայի համար ալիմենտի բռնագանձման հարցը
Փետրվար 25 19:02 2017

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաեւ Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաեւ Գավառի նստավայրում:

Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Գեղարքունիքի մարզային բաժնի խնդիրներին, ծառայողների աշխատանքային պայմաններին, ինչպես նաեւ կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության Գերղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներն ու հարցադրումները:

Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի համար ալիմենտի բռնագանձման, տեսակցությունների եւ երեխայի՝ մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը՝ հանձնարարելով խիստ ուշադիր ու հետեւողական լինել կատարողական գործողությունների իրակացմանընթացքում: «Մենք պարտավոր ենք օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին եւ կատարողական վարույթներն իրականացնել օրենքով սահմանված ժամկետում՝ խստորեն պահպանելով օրենքի տառը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարը շեշտել է Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձր կարգապահությունը՝ նշելով, որ դա աշխատանքի արդյունավետության ապահովման առանցքային նախադրյալ է։



loading...