Ձերբակալվել է սպանության ժամանակ տուժողին չօգնելու եւ հանցանքը պարտակելու համար


Ձերբակալվել է սպանության ժամանակ տուժողին չօգնելու եւ հանցանքը պարտակելու համար
Փետրվար 25 18:22 2017

Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու եւ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաեւ առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Գլխավոր դատախազությունից  հայտնում են, որ

Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակում քաղաքացի Գ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել քաղաքացիներ Սա.Հ-ին եւ Սի.Հ-ին վիճաբանության ընթացքում կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործով 2016թվականի հունիսի 24-ին քաղաքացի Գ. Խ-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Ե-ն ձերբակալվել է 22.02.2017թ.-ին` նշված միջադեպին ներկա լինելու ժամանակ կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ եւ ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու եւ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաեւ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:



loading...