Երեւանի կենտրոնում փորձնական կարգով կկատարվեն երթեւեկության փոփոխություններ


Երեւանի կենտրոնում փորձնական կարգով կկատարվեն երթեւեկության փոփոխություններ
Փետրվար 25 17:27 2017

2017 թվականի փետրվարի 25-ից Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ փոփոխությունների արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայով՝ Մաշտոցի պողոտայից Աբովյան փողոցի ուղղությամբ եւ Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթեւեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթեւեկելու փոխարեն:



loading...