Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ որևէ անձնական խնդիր չունեմ. նախկին ՊՆ


Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ որևէ անձնական խնդիր չունեմ. նախկին ՊՆ
Փետրվար 25 16:18 2017

Գործող իշխանության կազմում ներգրավված որևէ գործչի հետ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, որևէ անձնական խնդիր ես չունեմ։ Այս մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի համաժողովին հայտարարել է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը։

«Բարձր եմ գնահատում բանակաշինության, պետության կայացման գործում բոլորի ներդրած ջանքերը»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Նա նկատել է, թե ճանապարհ է անցել նրանց հետ՝ բնական համարելով նաև տարաձայնությունները, որոնք ունեցել է նրանցից ոմանց հետ՝ գործունեության ընթացքում։

«Սակայն, այսօր ես ինձ չեմ տեսնում իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեջ մեր մոտեցումները տարբեր են։ Մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մտածելակերպ, նոր արտաքին և ներքին, նոր տնտեսական քաղաքականություն և նոր մթնոլորտ մեր ժողովրդի մեջ», - ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, թե կառավարման ոլորտում իր ունեցած գիտելիքները կարող են օգտակար լինել ժողովրդին։