Արթուր Ալեքսանյանը և Հենրիխ Մխիթարյանը` Հայկյան մրցանակաբաշխության դափնեկիրներ


Արթուր Ալեքսանյանը և Հենրիխ Մխիթարյանը` Հայկյան մրցանակաբաշխության դափնեկիրներ
Փետրվար 25 19:50 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ի երեկոյան Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում: Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Սերժ Սարգսյանը: Պատվավոր մրցանակի դափնեկիրների թվում են նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, ինչպես նաև ֆուտբոլի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայկական սպորտի հանրահռչակման համար: