Ադրբեջանական սոցցանցային արձագանքը մարտական գործողություններին. ՌԱԶՄ. info


Ադրբեջանական սոցցանցային արձագանքը մարտական գործողություններին. ՌԱԶՄ. info
Փետրվար 25 15:21 2017

Ռազմ.info-ն գրում է. Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։ Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ «ավելորդ» տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ։ Կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։

«Խմբի բոլոր անդամներին խնդրում եմ Մեյդան ԹՎ-ի էջում մի ադրբեջանցի գրել է, որ իբր 16 կորուստ ունենք, որից 5-ը՝ սպա։ Այդ մեկնաբանության համար բողոքեք, հայերը սքրինշոթ կանեն ու կտարածեն իրենց կայքերում»

Սոցցանցերում օգտատերերի մեկնաբանությունները երբեմն նույնիսկ տրամագծորեն տարբերվում են մինչ այս լարված իրավիճակներում հանդիպած մեկնաբանություններից։ Հիմնականում նկատվում է այսպիսի իրավիճակներին ուղեկցող տիպիկ հուսալքությունն, այդ թվում՝ սեփական լրատվամիջոցներից։

Նշվում է, որ պետական հեռուստաընկերությունները առհասարակ բան չեն հաղորդում։ Մեկնաբանողների հիմնական մասը նշում է, որ հատկապես լարված եղել է Մարտունի (Խոջավենդ) և Վարանդա-Հադրութ (Ֆիզուլի) ուղղություններով, որտեղ էլ Ադրբեջանը ունի մեծ թվով կորուստներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: