Երեք փորձառու պետական գործիչները Հայաստանը դուրս կբերեն ծանր ճգնաժամային վիճակից. Ա.Մարտիրոսյան


Երեք փորձառու պետական գործիչները Հայաստանը դուրս կբերեն ծանր ճգնաժամային վիճակից. Ա.Մարտիրոսյան
Փետրվար 25 14:49 2017

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովով սկիզբ է դրվում մի գործընթացի, որը Հայաստանը պետք է դուրս բերի ստեղծված վիճակից: Այս մասին Մարզահամերգային համալիրում դաշինքի անդրանիկ համաժողովին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը։

«Երեք փորձառու, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող գործիչներով ստեղծեցին մի դաշինք, որը Հայաստանում եզակի է, նույնիսկ աշխարհում է եզակի, որտեղ երեք փորձառու պետական գործիչներ, միավորելով իրենց ջանքերը, գիտելիքները, եռանդը, կամքը պետք է մեր քաղաքացիներին հնարավորություն ընձեռեն ունենալու մի այնպիսի իշխանություն, որը Հայաստանը դուրս կբերի այս ծանր ճգնաժամային վիճակից», - հայտարարել է Մարտիրոսյանը։